«Ալ Ահլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան՝ Սաուդյան Արաբիայի ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ 32-ամյա հարձակվողին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ շատ մեծ աշխատավարձով։
Ալժիրցու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո: 2022/23 մրցաշրջանում Մահրեզը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։