«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դեռ անհամբերությամբ է սպասում կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն: Ֆուտբոլիստը հրավեր է սպասում կատալոնական ակումբից, հայտնում է Sport Zone-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» ցանկանում է այս ամառ բաժանվել ֆուտբոլիստից: Ֆուտբոլիստին սպասում են Սաուդյան Արաբիայում, սակայն նա հույս ունի վերադառնալ «Բարսելոնա»։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա ֆրանսիացին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։