«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն արձագանքել է «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվանը։
«Ակնհայտ է, որ նա շատ հարգված մարդ էր։ Նա շատ բան արեց ֆուտբոլի համար, «Միլանին» բերեց Եվրոպայի գագաթնակետին։ Կարծում եմ՝ նա լեգենդար կերպար է»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին եղել է «Միլանի» սեփականատերը 1986-ից 2016 թվականներին։ 2018 թվականի սեպտեմբերին իտալացին ձեռք բերեց «Մոնցան»։