Մեյսոն Մաունթը չի միանա մանչեսթերյան գրանդին

«Չելսին» մերժել է թիմի  կիսապաշտպան Մեյսոն Մաունթի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու  առաջարկը, հայտնում է Daily Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» ցանկանում էին 24-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքել՝ վճարելով 40 միլիոն ֆունտ, սակայն մերժում են ստացել։ «Չելսին» ակնկալում է ստանալ ավելին, քան, այժմ ֆուտբոլիստի համար առաջարկվող գումարը։

Մաունթը «Չելսիի» սան է, 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։