Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները։ «Չելսիի» ղեկավարությունը մերժել է մանկունիանցիների առաջին առաջարկը 46 միլիոն եվրոյի դիմաց։ Լոնդոնցիները ցանկանում են վաճառքից ստանալ առնվազն 80 միլիոն եվրո։

Անգլիացու ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլն» ու «Արսենալը», սակայն կիսապաշտպանի տրանսֆերի համար պայքարում գլխավոր ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»։