Հարավային Կորեայի և «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն:
Նշվում է, որ մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Նյուքասլից»։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է գնման տարբերակ, որը թույլ է տալիս «Բավարիային» ավարտել գործարքը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։