«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին։
«Ես ոչինչ չգիտեմ «Մարսելի» և «Այաքսի» հետաքրքրությունների մասին։ Տղաներին խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել։ Այս պահին բոլոր մտքերը «Կրասնոդարի» մասին են։ Ցանկությունս մեծ է Եվրոպայում խաղալու համար, չգիտեմ ապագայում ինչպես կստացվի», – Սպերցյանի խոսքերը մեջբերում է Sport Express-ը։
Անցած մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։