«Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Հենց փարիզյան գրանդն է վերջին շրջանում համարվում պորտուգալացու տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը, ով, ինչպես վաղուց էր խոսվում, մտածում է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն արդեն կոնկրետ բանակցություններ է սկսել 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ պայմանագրի պայմանների շուրջ։
Նշվում է, որ փարիզցիների համար հեշտ չի լինի պայմանավորվել «Մանչեսթեր Սիթիի» հետ, նույնիսկ եթե ֆուտբոլիստն համաձայնի տրանսֆերին։