Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Փարիզյան ակումբը մտադիր է պայմանագիր կնքել 32-ամյա ֆրանսիացու հետ՝ որպես Կիլիան Մբապպեին փոխարինող։ Գրիզմանի հրաժարագինը կազմում է 25 միլիոն եվրո։
Մբապպեն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից:
Նախորդ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 48 խաղի՝ դառնալով 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: