«Լեսթերը» հրաժարվել է «Թոթենհեմի» հետ գերշահավետ տրանսֆերային գործարքից

«Լեսթերը» հրաժարվել է կիսապաշտպաններ Ջեյմս Մեդիսոնին և Հարվի Բարնսին վաճառել «Թոթենհեմին», հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբն առաջարկել է ավելի քան 50 մլն ֆունտ (58 մլն եվրո) Մեդիսոնի ու Բարնսի տրանսֆերի համար։

Անցյալ տարի «Լեսթերը» հույս ուներ 70 միլիոն եվրո վաստակել կիսապաշտպաններից յուրաքանչյուրի վաճառքից:

2022/23 մրցաշրջանում Մեդիսոնը «Լեսթերի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Բարնսը մասնակցել է 40 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ, ինչպես նաև երեք գոլային փոխանցման հեղինակ