Մյունխենի «Բավարիան» շարունակում է նոր հենակետային կիսապաշտպան փնտրել «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսի տրանսֆերի համար բանակցություններում ձախողումից հետո:
Այս անգամ ակումբը թիրախավորել է՝ «Բրայթոնի » կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը բարձր է գնահատում Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստի խաղային որակները, սակայն գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին այնքան էլ դուր չի գալիս նրա թեկնածությունը։
Նշենք, որ Կայսեդոյի տրանսֆերը հավակնում են գնել նաև Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին»: