«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը Սլովակիայի հավաքականի՝ Իսլանդիայի դեմ խաղից առաջ ասել է, որ կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում։ Հուլիսի 1-ին կավարտվի նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ։
«Հիմա ես ինձ արդեն լավ եմ զգում, բայց առանց խաղերի չես կարող գտնել քո խաղի ռիթմը։ Եթե մարզիչը ցանկանա ինձ բաց թողնել, ես կօգնեմ թիմին, քանի որ պատրաստ եմ ու վճռական: Տեսնենք, թե ինչ կլինի Փարիզում՝ ՊՍԺ-ում, բայց գլխավորը լավ զգալն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին վիրահատված պաշտպանի առողջական վիճակը անհանգստացնում էր փարիզյան ակումբի ղեկավարներին։