«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան հայտարարել է, որ մտադիր չէ այս ամառ հեռանալ թիմից:
«Կմնամ հաջորդ մրցաշրջանում թիմում։ Մենք նոր հաստատվեցինք Մանչեսթերում, ադապտացիան որոշ ժամանակ պահանջեց։ Պետք է ասեմ, որ այստեղ բավականին լավ է»,- Օրտեգանի խոսքերը մեջբերում է Sky Germany-ն:
Օրտեգան «Մանչեսթեր Սիթիին» միացել է «Արմինիայից» 2022 թվականին ազատ գործակալի կարգավիճակով։ Դարպասապահն անգլիական թիմի կազմում անցկացրած 14 խաղում բաց է թողել 7 գոլ՝ 9 անգամ անառիկ պահելով դարպասը։