Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը հայտնել է Մյունխենի «Բավարիային», որ ցանկանում է այս ամառ հեռանալ ակումբից, հայտնում է Sky Sport-ը։
27-ամյա ֆրանսիացին ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։ Հաղորդվում է նաև, որ Էրնանդեսը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» սպասում է ՊՍԺ-ի առաջարկին: Մյունխենցիները պատրաստ են վաճառել Էրնանդեսին 60 միլիոն եվրոյով՝ գումարած բոնուսային վճարումներ։
Պաշտպանը գերմանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։