«Լիվերպուլը» չի ցանկանում ձեռք բերել Մեյսոն Մաունթին

«Լիվերպուլը» չի ցանկանում ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին։

Ինչպես հայտնում է լրագրող Ջեյմս Փիրսին՝ Յուրգեն Կլոպի թիմն այլևս հետաքրքրված չէ այդ գործարքով, քանի որ 80 միլիոն եվրոյի չափը չափազանց բարձր է համարում։

Նշվում է, որ այս պահին Մաունթի համար պայքարում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը հենց ֆուտբոլիստի համար առաջին ընտրությունն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես կարծում է, որ 80 միլիոն եվրոն չափազանց շատ է այն ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։