«Յուվենտուսի» պաշտպան Խուան Կուադրադոն խոսել է թուրինյան ակումբում իր ապագայի մասին:
«Նրանք ինձ առաջարկ արեցին, բայց ես հիմա դրա մասին չեմ մտածում։ Ասացի՝ հետո կխոսենք: Հուսով եմ՝ կհամաձայնվենք և կշարունակենք խաղալ բարձր մակարդակով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
2022/23 մրցաշրջանում Կուադրադոն անցկացրել է 47 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։