Ժորդի Ալբա․ «Ես հասանելի եմ բոլոր առաջարկների համար»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան հայտնել է, որ հասանելի է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացած առաջարկի համար:

«Ես հասանելի եմ բոլոր առաջարկների համար, պատրաստ եմ մնալ Եվրոպայում։ Ուր էլ գնամ, ամեն ինչ լավ կլինի, բայց փոփոխությունը երբեք հեշտ չի լինում։ Ուզում եմ ամեն ինչ ուշադիր կշռել»,- Ալբայի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Մայիսի 24-ին Ալբան հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա կատալոնացիների կազմում խաղացել է 11 տարի։