Ժորդի Ալբա. «Ես միշտ ասել եմ, որ խնդիրն իմ մեջ չէ, իմ խիղճը մաքուր է»

Պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է իր հեռանալը «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստն ու ակումբը նախապես պայմանավորվել էին խզել պայմանագիրը։

«Մենք գիտենք, թե ինչպիսին է «Բարսելոնայի» տնտեսական իրավիճակը։ Ես միշտ ասել եմ, որ խնդիրն իմ մեջ չէ, իմ խիղճը մաքուր է։

Ես փորձել եմ օգնել ակումբին, և ակումբը գիտի, թե ինչ ջանքեր եմ գործադրել դրա համար։ Ես կարող էի մնալ ևս մեկ տարի, ինձ նման հնարավորություն տվեցին։

Հեշտ կլիներ, քանի որ ակումբը իմ տունն է, բայց ես մտածեցի, որ ճիշտ, արդար և ազնիվ է հեռանալը»,- ասել է Ալբան The Guardian-ին տված հարցազրույցում: