Ջեյմս Միլները նոր ակումբ ունի

«Լիվերպուլի» վետերան Ջեյմս Միլները պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսը և կնախատեսի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Միլները «Լիվերպուլում» խաղում էր 2015 թվականի հուլիսից: 2022/23 մրցաշրջանում նա 43 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում: