Հայտնի է «Լիվերպուլի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը ճանաչվել է թիմի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Ինչպես տեղեկացնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը, 30-ամյա բրազիլացին հաղթել է երկրպագուների շրջանում 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկության արդյունքում։ Երկրորդ հորիզոնականում է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Ալիսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 47 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 59 գոլ։