Հայտնի է, թե որքան է պահանջում «Յուվենտուսը» Դուշան Վլահովիչի համար

«Յուվենտուսը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի հարձակվող Դուշան Վլահովիչից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողով հետաքրքրված է «Չելսին»։ Իտալական ակումբը բանակցությունների փուլերից մեկում հայտարարեց, որ պատրաստ է սերբին վաճառել ոչ պակաս, քան 80 միլիոն եվրոյով։

Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից: Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։

2022/23 մրցաշրջանում սերբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։