«Ֆիորենտինան» ցանկանում է վաճառել Ալեքսանդր Կոկորինին

«Ֆիորենտինան» ցանկանում է վաճառել ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինին, հայտնում է Fiorentina News-ը:

Կոկորինը 2022/23 մրցաշրջանն անցկացրել է «Արիսում»՝ վարձավճարով տեղափոխվելով «Ֆիորենտինայից»։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել վաճառել Կոկորինին։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։