Դանի Ալվեշը խոսել է իրեն ուղղված մեղադրանքների մասին

Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը խոսել է իրեն ուղղված մեղադրանքների մասին։ Ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարության մեջ։

«Միայն երկու հոգի գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ես ասում եմ մաքուր ճշմարտությունը։ Իմ անմեղությունը կապացուցվի։ Մենք փոխադարձ համաձայնությամբ հարաբերություններ ենք ունեցել։ Երբեք մտքովս չէր անցնի ինչ-որ մեկին համոզել մտերմանալ»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Itataia-ն։

Ալվեսը հունվարից գտնվում էր ճաղերի հետևում՝ աղջկա բռնաբարության կասկածանքով։ Ֆուտբոլիստին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ դատարանը մերժել էր Ալվեշին կալանքից ազատելու բողոքը։