«Արսենալը» հաջորդ մրցաշրջանում հույսը չի դնում թիմի հարձակվող Նիկոլաս Պեպեի վրա, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործները» գնորդ են փնտրում 28-ամյա կոտդիվուարցուն։ Նշվում է, որ ակումբը կարող է խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։
Պեպեն «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանը Պեպեն վարձավճարով անցկացրել է «Նիցայում»։ Նա անցկացրել է 28 հանդիպում, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։