Արկադիուշ Միլիկը խոսել է իր ապագայի մասին

«Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, ով 2022/23 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Յուվենտուսում», ասել է, որ կցանկանար մնալ իտալական ակումբում։

«Հիմա «Յուվեն» ու «Մարսելը» բանակցում են, հուսով եմ, որ կողմերը համաձայնության կգան։ Կցանկանայի մնալ «Յուվենտուսում». Ես ինձ լավ եմ զգում այստեղ, իսկ մարզիչն ինձ տեսնում է թիմում»,- Միլիկի խոսքերն է մեջբերում TVP Sport-ը:

2022/23 մրցաշրջանում Միլիկը ակումբի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։