«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն շուտով կարող է դառնալ բելգիական «Ռոյալ Էքսելսիոր վիրտոն» ակումբի սեփականատերը։
Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքերով, անցյալ տարվա վերջին ֆրանսիացին արդեն այցելել է ակումբ և քննարկել գործարքի մանրամասները:
Կողմերի միջև բանակցային գործընթացը ավարտական փուլում է, դրա մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: