Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը ցանկություն է հայտնել ապագայում գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։
«Ես հաճախ եմ ասել, որ երբ խաղում ես Ֆրանսիայի հավաքականում որպես ֆուտբոլիստ, իսկ հետո դառնում մարզիչ, ցանկանում ես գլխավորել հավաքականը։ Ես միշտ հավակնոտ եմ եղել և հավատացել եմ սեփական կարողություններիս»,- ասել է Զիդանը: