«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության ժամանակ բրազիլացի դարպասապահը առաջ է անցել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահից և պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։
Նշենք, որ Ալիսոնը «Լիվերպուլի» կազմում առաջին անգամ արժանացավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակին։