ՊՍԺ-ի ղեկավարությունը տարօրինակ որոշում է կայացրել Կիլիան Մբապպեի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Մանու Կարենոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիները ծրագրում են 24-ամյա ֆրանսիացուն վաճառել այս ամառ, սակայն «Ռեալ» տեղափոխությունը բացառվում է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն պաշտոնական նամակ է ուղարկել ակումբին, որում նշում է, որ ոչ մի դեպքում չի ակտիվացնի պայմանագիրը մինչեւ 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։

Նախորդ մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: