Սոֆիան Ամրաբատը վրդովված է

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը հաջորդ մրցաշրջանում չի խաղա «Բարսելոնայում»:

Լրագրող Ռոջեր Տորելլոյի տեղեկություններով՝ մարոկկացին վերջնականապես հրաժարվել է տեղափոխվել կատալոնական ակումբ:

Նախկինում հաղորդվում էր, որ Ամրաբատը երազում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն վերջերս իրավիճակը փոխվել է։

Նա հոգնել է«Բարսելոնայի» ղեկավարության անվճռականությունից, ուստի որոշել է բացառել «Քամպ Նոու» տեղափոխվելու տարբերակը: