ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» բանակցություններ են սկսել հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է PSG Community-ն։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան գրանդի սեփականատերերը չեն ցանկանում անվճար կորցնել 24-ամյա աստղին, ուստի կապ են հաստատել «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերի մանրամասները։ Միաժամանակ, Ֆրանսիայի չեմպիոնը չի ծրագրում բաց թողնել Մբապպեին 200 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Մբապպեի աշխատանքային պայմանագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։