ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կարող է պաշտոնանկ անել ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշին՝ հարձակվող Կիլիան Մբապպեի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշումից հետո, հայտնում է Get French Football News-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարությանը զայրացրել է 24-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հունիսի 12-ին հաղորդվեց, որ ֆուտբոլիստը պաշտոնական նամակ է ուղարկել ակումբին, որում ասվում է, որ ոչ մի դեպքում չի ակտիվացնի պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։
Այս մրցաշրջանում 24-ամյա Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը և կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։