Լոնդոնի «Չելսին» նոր դարպասապահ է փնտրում

«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հաղորդում է Evening Standard-ը։

Ըստ հրապարակման՝ տրանսֆերը կարող է տեղի ունենալ, եթե լոնդոնցիներին չհաջողվի պայմանագիր կնքել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ։

Հաղորդվում է, որ միլանցիները կամերունցու տրանսֆերի համար կպահանջեն առնվազն 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Որպես այլընտրանք դիտարկվում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը և «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան։