Լոնդոնի «Չելսիի» և «Ինտերի» ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել առաջիկա օրերին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ չորս ֆուտբլիստի ապագան կքննարկվի նախատեսված բանակցություններում։ Կքննարկվեն Ռոմելու Լուկակուի, Կալիդու Կուլիբալիի, Տրեվո Չալոբայի և Անդրե Օնանայի տրանսֆերները:
Ակումբները կարող են պայմանավորվել ինչպես տրանսֆերային փոխանակումների այնպես էլ փոխշահավետ ֆինանսական գործարքների իրականացման շուրջ: