Լիոնել Մեսսի․ «Դա իմ վերջին ԱԱ-ն էր»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի մասնակցի աշխարհի հաջորդ առաջնությանը, որը կկայանա 2026 թվականին Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։

«Սա իմ վերջին ԱԱ-ն էր: Ես կտեսնեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց սկզբունքորեն ոչ, ես չեմ մասնակցի 2026 թվականի ԱԱ-ին»,- ասել է Մեսսին Titan-ին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին 35-ամյա ֆուտբոլիստը դարձել է ԱԱ-2022-ի հաղթող։ Մեսսին Արգենտինայի հավաքականում է 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 174 հանդիպում և դարձել 102 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի հետ նա նվաճել է 8 գավաթ։

Այս ամառ, ՊՍԺ-ում երկու մրցաշրջանից հետո, Մեսսին որոշեց միանալ «Ինտեր Մայամիին»: