Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Լոնդոնի «Չելսին» փորձում է փոխշահավետ գործարք կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ «Ազնվականները» ցանկանում են իրենց թիմ հրավիրել հարձակվող Դուշան Վլահովիչին, ով ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Հանուն սերբի տրանսֆերի՝ «Չելսին» պատրաստ է փոխարենը առաջարկել հարձակվող Ռոմելու Լուկակուի և կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի տրանսֆերը։

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» գոհ չէ նման գործարքից։ Թուրինյան ակումբը կցանկանար ավելի լավ առաջարկ ստանալ։

Հիշեցնենք, որ Վլահովիչը նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայում խփել է 10 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։