ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն անդրադարձել է այն լուրերին, որ ցանկանում է այս ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ֆրանսիացի հարձակվողն ընդգծել է փարիզյան ակումբում մնալու իր մտադրությունը։
«Սուտ է։ Ես արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանը կանցկացնեմ ՊՍԺ-ում, ինչից շատ գոհ եմ»,- գրել է Մբապպեն Twitter-ում։
2022/23 մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա ֆրանսիացու արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 180 միլիոն եվրո։