«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը մեկնաբանել է այն խոսակցությունները, որ իբր ինքը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
«Դժվար էր չառնչվել այս խոսակցություններին: Ընդհանրապես, ասեկոսեներով տարված չեմ:
Ինչպես բոլորը գիտեն, իմ պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, և մենք մեծ ծրագրեր ունենք «Բավարիայում», – Կիմմիխի խոսքերն է մեջբերում Bild-ը: