Ջանլուիջի Բուֆֆոն. «Նրա ժառանգությունը ֆուտբոլում միշտ անգնահատելի կլինի»

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն արձագանքել է Իտալիայի նախկին վարչապետ, «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի մահվանը։

Բեռլուսկոնին վերջին ամիսներին պայքարում էր լուրջ հիվանդության՝ լեյկոզի դեմ։ Նա խնդիրներ ուներ սրտանոթային և շնչառական համակարգերի հետ։

«Բեռլուսկոնին «Միլանը» վերածեց համաշխարհային բրենդի՝ նվաճելով միլիոնավոր երկրպագուների սրտերը:

Նրա ժառանգությունը ֆուտբոլում միշտ անգնահատելի կլինի»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։

Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատերն էր 1986-2016 թվականներին: