Դայո Ուպամեկանոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն մտադիր է շարունակել ելույթները մյունխենյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի գերակումբներ, սակայն նա չի պատրաստվում հեռանալ «Բավարիայից»։

Ուպամեկանոն գերմանական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։