«Չելսին» հրաժարվում է Անդրե Օնանային ձեռք բերելու մտքից

«Չելսիի» մարզչական շտաբը նոր հիմնական դարպասապահ է փնտրում, հաղորդում է Evening Standard-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնցիները ցանկանում են պայմանագիր կնքել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիները կամերունցու տրանսֆերի համար կպահանջեն առնվազն 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Որպես այլընտրանք դիտարկվում են Գիորգի Մամարդաշվիլին՝ «Վալենսիայից», Գրեգոր Կոբելը Դորտմունդի «Բորուսիայից» և Դավիդ Ռայան՝ «Բրենտֆորդից»։

Նշվում է, որ վրացի դարպասապահը կդառնա «Չելսիի» առաջնահերթ տրանսֆերային թիրախը՝ Օնանայի հետ անհաջողության դեպքում։