Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը վիճել է իր վստահորդներից մեկի հետ։ Պորտուգալացին ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը խոստացել էր, որ կհամոզի հարձակվող Անսու Ֆատիին հեռանալ թիմից, սակայն ֆուտբոլիստն առայժմ կտրականապես հրաժարվում է լքել Բարսելոնան։ Այս մասին հայտնում է Sport հրատարակությունը։ Աղբյուրը նշում է, որ Մենդեշի հարաբերությունները Ֆատիի հետ այժմ շատ լարված են։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ազատվել Ֆատիից, որպեսզի ֆինանսավորի այլ տրանսֆերներ, որոնք ավելի անհրաժեշտ են գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին։
Այնուամենայնիվ, նրա ծառայություններով մի շարք անգլիական գերակումբներ են հետաքրքրվում: