Անդրեա Պիրլոն հրաժեշտի խոսք է հղել Սիլվիո Բեռլուսկոնիին

Իտալացի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր ցավակցությունն է հայտնել Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ։

«Մեծ մարդ, մեծ նախագահ. Ես պատիվ ու երջանկություն ունեի քեզ հետ շատ պահեր ապրելու։

Ձեր թանկագին խորհուրդները միշտ կմնան ինձ հետ: Շնորհակալություն Սիլվիո։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Պիրլոն իր սոցիալական ցանցերում։

Հունիսի 12-ին Բեռլուսկոնին մահացել է 87 տարեկան հասակում Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում։