Ալվարո Օդրիոսոլան՝ լոնդոնյան գերակումբի դիտակետում

«Չելսին» թիրախավորել է Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլային: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «թոշակառուները» արդեն դիմել են Արքայական ակումբին՝ հնարավոր գործարքը քննարկելու համար:

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Օդրիոսոլան ընդամենը երեք հանդիպում է անցկացրել: Ֆուտբոլիստը ներառված չէ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծրագրերում, ուստի Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հաճույքով կվաճառի եզրային պաշտպանի տրանսֆերը, ով պայմանագիր ունի մինչև 2024 թվականը։