Մոնցայի քաղաքային խորհուրդն առաջարկել է Սիլվիո Բեռլուսկոնիի պատվին անվանակոչել համանուն ակումբի մարզադաշտը։
«Գործող կանոնների համաձայն՝ իրավասու մարմիններին հարցում կուղարկվի՝ «Բրիանտեո» մարզադաշտը նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի անունով կոչելու վերաբերյալ:
Ի լրումն ձեռնարկատիրական, քաղաքական և մարզական կարիերայի ընթացքում ձեռք բերած բազմաթիվ հաջողությունների, Բեռլուսկոնիի անունը հավերժ կմնա մեր քաղաքի հետ կապված, քանի որ նրա գլխավորությամբ ակումբը հասավ իտալական ֆուտբոլի բարձրագույն լիգա»,- ասվում է քաղաքային խորհուրդի հայտարարության մեջ:
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բեռլուսկոնին մահացել է 87 տարեկան հասակում Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքական գործչի մոտ լեյկոզ է ախտորոշվել։
Բեռլուսկոնին եղել է «Միլանի» սեփականատերը 1986-ից 2016 թվականներին։ 2018 թվականի սեպտեմբերին իտալացին ձեռք բերեց «Մոնցան»։