Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ով կարիերան կշարունակի «Ալ Իթիհադում»։
«Նրան մարզելը պատիվ էր: Բենզեման ֆուտբոլիստ է, ով հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում բոլորի հետ։ Նա գիտի ամեն ինչ, որ պետք է անի խաղադաշտում»,- ասել է Զիդանը Telefoot-ին տված հարցազրույցում:
Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: «Ռեալի» հետ Զիդանը երեք անընդմեջ անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգա (2016, 2017, 2018)։