«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խորհուրդ է տվել թիմի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին.
Դե Լաուրենտիսը դիտարկում է «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեին «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու գաղափարը, հայտնում է Footmercato-ն: Օսիմհենը «Նապոլիի» նախագահին խորհուրդ է տվել չկապվել ֆրանսիացի մասնագետի հետ, ում գլխավորությամբ նա հանդես է եկել «Լիլում»:
Նիգերիացին կարծում է, որ մասնագետը չի կարող օգնել թիմին շարունակել հաղթական ուղին:
Անցած մրցաշրջանում «Նապոլին» Լուչանո Սպալետտիի գլխավորությամբ դարձավ Իտալիայի չեմպիոն, սակայն շուտով հայտարարվեց իտալացի մարզչի հեռանալու մասին ակումբի նախագահի հետ կոնֆլիկտի պատճառով։