Այսօր, 86 տարեկան հասակում մահացել է իտալացի հայտնի քաղաքական գործիչ, «Միլանի» նախկին, իսկ «Մոնցայի» ներկայիս սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, ով վերջին ամիսներին պայքարում էր լուրջ հիվանդության՝ լեյկոզիայի դեմ։ Նա խնդիրներ ուներ սրտանոթային և շնչառական համակարգերի հետ։
Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատերն էր 1986-2016 թվականներին, իսկ «Մոնցան» գնել է 2018 թվականին: Նրա օրոք «Միլանը» 8 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել երկրի գավաթը, 6 անգամ հաղթել է Իտալիայի Սուպերգավաթի խաղում, ինչպես նաև 5 անգամ տիրացել է Չեմպիոնների Լիգայի գավաթին, 5 անգամ նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և 3 անգամ դարձել Աշխարհի ակումբային չեմպիոն:
Սիլվիո Բեռլուսկոնին նաև երեք անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։
Նշենք, որ «Պրոֆֆուտբոլը» փետրվարին Իտալիայում հարցազրույցի նպատակով պայմանավորվածություն էր ձեռք բերել Սիլվիո Բեռլուսկոնի հետ, սակայն նկարահանումից երկու օր առաջ «Մոնցա» ակումբից մեզ տեղեկացրեցին, որ Բեռլուսկոնիի վիճակը վատացել է և խնդրեցին հետաձգել հարցազրույցը։