Ռիյադ Մահրեզը կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել «Ալ Ահլիում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ​​թիմի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ալժիրցու հետ և նրան երեք տարով խոշոր պայմանագիր առաջարկել։

32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։