Պեպ Գվարդիոլան որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկա երկու տարիներին չի հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Իսպանացի մասնագետը մտադիր է անգլիական ակումբի հետ պայմանագիրն ավարտին հասցնել մինչեւ 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարդիոլան առաջարկ է ստացել Անգլիայից դուրս, սակայն որոշել է ևս երկու տարի մնալ «Մանչեսթեր Սիթիում», որից հետո կորոշի իր ապագան։

Մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Սիթին» թրեբլ է գրանցել՝ հաղթելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։